Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին և 18-ին դադարեցվում է Հունգարիայի և Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցությունը։ Որոշման պատճառը Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումն է։
Մադյարի փոխանցմամբ՝ դրանցից մեկն ընկել է Մուկաչևոյի երկաթուղային կայարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա։ Դեպքի պահին Հունգարիայից ժամանած գնացքի հունգարացի անձնակազմը տարհանվել է։
Բուդապեշտը սահմանափակումը պայմանավորել է անվտանգության վտանգով։ Վարչապետի հայտարարության համաձայն՝ երկաթուղային հաղորդակցության դադարեցումը ժամանակավոր է և վերաբերում է երկու օրվա երթևեկությանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի