Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպայում սուր պակաս կա խնդիրները երկխոսությամբ լուծելու ցանկության և հնարավորության հարցում։ Նա շեշտել է, որ այդ պակասը զգացվում է ամբողջ եվրոպական մայրցամաքում։
Կրեմլի ներկայացուցիչը նաև քննադատել է եվրոպական երկրների մոտեցումը Ուկրաինայի շուրջ բանակցություններին։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը շարունակելու և Մոսկվային «ռազմավարական պարտություն» հասցնելու հայտարարությունները դժվարացնում են եվրոպական կողմի մասնակցությունը խաղաղության քննարկումներին։
Միևնույն ժամանակ Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է լսել եվրոպացիների առաջարկները՝ հասկանալու դրանց հնարավոր դերը կարգավորման գործընթացում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի