Բազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը
Ժամանց
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կառուցվող լեռնադահուկային հանգստավայրի աշխատանքներին ծանոթացել է նաև ձյան վրա տեղադրված փորագրազարդ բազկաթոռից։ Պետական լրատվամիջոցների հրապարակած կադրերում նա արևային ակնոցով է, իսկ կողքին նրա կինն է՝ Ռի Սոլ Ջուն։
Այցը տեղի է ունեցել նոյեմբերի 15–16-ին՝ Չինաստանի սահմանին մոտ գտնվող Սամջիյոնի զբոսաշրջային գոտում։ Լուսանկարները հրապարակվել են նոյեմբերի 17-ին։ Կիմին ուղեկցել է նաև դուստրը՝ Կիմ Ջու Էն, որին լուսանկարել են ձյունապատ լանջով դահուկներով սահելիս։
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընը գոհ է մնացել կառուցվող հյուրանոցներից և հանգստի համար նախատեսված կառույցներից։ Սամջիյոնը նախատեսվում է դարձնել շուրջտարյա լեռնային զբոսաշրջության կենտրոն․ նախագծում ներառված են լեռնադահուկային հանգստավայրը, օդանավակայանի արդիականացումը, զբոսաշրջային երկաթուղին և Փեքթու լեռան զբոսաշրջային երթուղիների ընդլայնումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի