Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը
Աշխարհ
Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է պետական բյուջեից ռուսերեն ուսուցմամբ դպրոցական բաժինների ֆինանսավորման հարցը։ Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, առաջարկել է վերանայել այդ մոտեցումը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ ռուսական բաժիններում սովորում է 157 հազար աշակերտ, իսկ ադրբեջանական բաժիններում՝ 1 միլիոն 570 հազար։ Պատգամավորը նշել է, որ մեկ աշակերտի ուսուցումը պետության համար տարեկան արժե մոտ 2 հազար մանաթ։
Նա հարց է բարձրացրել, թե ինչու է ռուսերեն ուսուցումը ֆինանսավորվում պետական միջոցներով, մինչդեռ անգլերենով, չինարենով կամ ֆրանսերենով պետական հաշվին գործող նման դպրոցներ գրեթե չկան։ Բաբաօղլուն անդրադարձել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ռուսերեն կրթության ֆինանսավորմանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի