Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում
Սպորտ
«Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին, որը հոկտեմբերին անցկացրել էր հրաժեշտի հանդիպումն ու ավարտել կարիերան ազգային թիմում, կարող է Արգենտինայի հավաքականի հետ մեկնել Ամերիկայի գավաթի 2028 թվականի խաղարկությանը՝ զբաղեցնելով անսովոր պաշտոն։ Այս մասին հայտնում է Motivaciones Fútbol-ը։
Աղբյուրի տվյալներով՝ լեգենդար ֆուտբոլիստին առաջարկել են ընդգրկվել ընտրանու մարզչական շտաբում՝ ստանձնելով երիտասարդ խաղացողների խորհրդատուի դերը։ Եթե Մեսսին ընդունի առաջարկը, նա խաղադաշտ դուրս չի գա, սակայն իր հարուստ փորձը կփոխանցի նոր սերնդի ֆուտբոլիստներին, խորհուրդներով կաջակցի ու կոգևորի նրանց, ինչպես նաև առաջատարի որակներ կսերմանի։ Նշվում է, որ Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականում նմանատիպ առաքելություն էր իրականացնում նաև Սերխիո Ագուերոն։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի