Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին
Սպորտ
Հայաստանում ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի խաղերը։
Վերջին՝ երրորդ տուրում, Հայաստանի Մ-17 հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում մրցեց Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում Իտալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի թիմին։
10-րդ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի թիմը։ Երկրորդ տեղից որակավորման երկրորդ փուլի A լիգայի ուղեգիր նվաճեց Ֆրանսիայի հավաքականը։
Հայաստանի Մ-17 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլի B լիգայում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի