Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները 

Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Ռուսաստան

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծի, որը գրեթե կրկնապատկելու է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 29 հոդվածներով նախատեսված տուգանքները, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Հնարավոր է բարձրացվեն ամենատարածված վարչական իրավախախտումների համար տուգանքները՝ հասարակական վայրերում ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց մինչև մանր խուլիգանություն և հանրահավաքների անցկացման կանոնների խախտումներ։

Այսպես, հասարակական վայրերում ծխելու, փողոցում ոգելից խմիչք օգտագործելու և հարբած վիճակում հայտնվելու համար առաջարկվում է սահմանել 1000–3000 ռուբլի տուգանք՝ ներկայիս 500–1500 ռուբլու փոխարեն։ Մանր խուլիգանության համար տուգանքը կարող է հասնել 1000–2000 ռուբլու։ Իսկ ոստիկանությանը չենթարկվելու համար առավելագույն տուգանքը 2000-ից կբարձրանա մինչև 7500 ռուբլի։

Կբարձրանան նաև անձնագիր չունենալու կամ անվավեր փաստաթղթով բնակվելու համար տուգանքները։ Ներկայիս 2000–3000 ռուբլու փոխարեն քաղաքացիների նկատմամբ կարող են սահմանվել 4000–6000 ռուբլու տուգանքներ։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գումարը կկազմի 6000-ից մինչև 10 հազար ռուբլի՝ ներկայիս 3000–5000-ի փոխարեն։

Ավելի լուրջ փոփոխությունները կվերաբերեն հանրահավաքների անցկացման կանոնների խախտումներին։ Նման խախտումների համար առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ սահմանել 15 հազարից մինչև 20 հազար ռուբլու տուգանքներ, իսկ կազմակերպությունների համար առավելագույն տուգանքը 100 հազարից բարձրացնել մինչև 200 հազար ռուբլի։

Առանց իշխանություններին ծանուցելու հանրահավաք կամ պիկետ կազմակերպելու համար քաղաքացիների տուգանքը կարող է բարձրանալ մինչև 30 հազարից մինչև 50 հազար ռուբլի՝ ներկայիս 20-30 հազարի փոխարեն։ Իրավաբանական անձանց համար առաջարկվում է այն բարձրացնել մինչև 130–370 հազար ռուբլի՝ ներկայիս 70–200 հազարի փոխարեն։

Օրինագիծը նախատեսում է նաև բարձրացնել ծայրահեղական նյութեր տարածելու և ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու համար տուգանքները։ Քաղաքացիների համար դրանք կկազմեն 35–50 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 200 հազարից մինչև 370 հազար, իսկ կազմակերպությունների համար՝ 600 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի։ Ներկայում համապատասխան իրավախախտումների համար իրավաբանական անձանց առավելագույն տուգանքը հասնում է 500 հազար ռուբլու։

Օրինագծի հեղինակները բարձրացումը բացատրում են նրանով, որ գործող տուգանքներն այլևս չեն համապատասխանում տնտեսական իրավիճակին և բավարար չափով չեն դրդում քաղաքացիներին պահպանել օրենքը։

«Коммерсантъ»-ի հաշվարկներով՝ նույնիսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հինգ ամենատարածված հոդվածներով տուգանքների բարձրացումը կարող է բյուջե բերել տարեկան մինչև 4,4 միլիարդ ռուբլի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկեր
Ամենադիտված