ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027 թվականին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կաջակցի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյի թեկնածությանը։ Այս մասին հայտնել է ՀՖՖ-ն։
Նոյեմբերի 16-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն՝ նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ, որոշել է աջակցել Դիալոյի թեկնածությանը։ Որոշմանը միաձայն կողմ են քվեարկել գործադիր կոմիտեի բոլոր անդամները, այդ թվում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի խորհրդի եվրոպացի անդամները։
ՀՖՖ-ն դեռևս օգոստոսին նամակով տեղեկացրել էր ՖԻՖԱ-ին, որ չի աջակցելու կազմակերպության գործող նախագահ Ջիանի Ինֆանտինոյին։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում։ Քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիաները։
Նախագահի պաշտոնի համար առաջադրված են Ջիանի Ինֆանտինոն, Ֆիլիպ Դիալոն, Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պատվավոր նախագահ Կոզո Տաշիման և նախկին ֆուտբոլիստ Ռամոն Վեգան։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի