«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ
Քաղաքական
Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ վարչապետի թիվ 1022-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի նպատակն էր քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, եռամսյա ժամկետում գտնել դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը:
Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։
Ռուսական կողմը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի