Սի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ
Աշխարհ
Չինաստանի հարավային Շենժեն քաղաքը ցուցադրել է ուշագրավ նվաճումներ համաշխարհային տնտեսական զարգացման պատմության մեջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գործարար գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
«Ավելի քան 40 տարի առաջ՝ Չինաստանի բարեփոխումների և բացման դարաշրջանի սկզբում, Շենժենը համարձակորեն կանգնած էր առաջնագծում և եռանդուն կերպով հետապնդում էր առաջընթացը։ Այն պատմական ցատկ կատարեց փոքր, հեռավոր քաղաքից դեպի միջազգային մետրոպոլիս՝ ստեղծելով հրաշք համաշխարհային զարգացման պատմության մեջ», – ասել է նա։
Ըստ նրա՝ Շենժենի հաջողությունը կարող է բազմաթիվ արժեքավոր դասեր տալ մարդկությանը։
1970-ականների վերջին՝ բարեփոխումների և բացման դարաշրջանի սկզբում, մետրոպոլիսի տեղը ձկնորսական գյուղ էր։ Շենժենն իր ժամանակակից տեսքով պարտական է Դեն Սյաոպինին և Սի Չժոնսյունին՝ Սի Ծինփինի հորը։ 1970-ականների վերջին Գուանդուն նահանգի կուսակցության քարտուղար Սի Չժոնսյունը Դեն Սյաոպինի գլխավորությամբ կենտրոնական կառավարությանը առաջարկել է Չինաստանի հարավում ստեղծել հատուկ տնտեսական գոտիներ՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։
Ռեֆորմների և բացման քաղաքականության ճարտարապետ Դեն Սյաոպինը աջակցել է գաղափարը, և 1980 թվականի օգոստոսին ստեղծվել է Շենժենի հատուկ տնտեսական գոտին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի