Իրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև Քեշմ
Աշխարհ
ԱՄՆ-ը հաստատել է հարվածը Իրանի Քեշմ կղզում գտնվող հրթիռային արձակման դիրքին։ Ամերիկյան պաշտոնյայի փոխանցմամբ՝ գործողությունն իրականացվել է տարածաշրջանում ամերիկացի զինծառայողների ու ռազմական օբյեկտների դեմ իրանական գործողություններին ի պատասխան։
Մինչ այդ Իրանը հայտնել էր Բահրեյնում ամերիկյան ռադարային օբյեկտը թիրախավորելու մասին։ Բահրեյնի իշխանությունները հայտարարել են օդային հարձակումը կասեցնելու մասին, իսկ ամերիկյան զինվորականները նշել են, որ անձնակազմը չի տուժել, և տեխնիկան չի վնասվել։
Քեշմը գտնվում է Հորմուզի նեղուցում՝ միջազգային էներգափոխադրումների կարևոր ուղիներից մեկում։ Փոխադարձ հարվածների մասին հաղորդագրությունները տարածվել են Իրանի և տարածաշրջանային միջնորդների դիվանագիտական շփումների ֆոնին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի