Լոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանում
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկիրը պատասխան միջոցներ է քննարկում Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների դեմ։ Լոնդոնի որոշումը նա որակել է որպես մասնավոր ընկերությունների դեմ ուղղված թշնամական քայլ։
Բրիտանական պատժամիջոցները վերաբերում են Հորդանան գետի արևմտյան ափի բնակավայրերի կառուցմանը մասնակցող ութ ընկերությունների։ Փաթեթը նախատեսում է ակտիվների սառեցում և ընկերությունների ղեկավար պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումներ։ Պատժամիջոցների է ենթարկվել նաև Գազա օգնության մուտքը խոչընդոտող «Ցավ 9» խումբը։
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը որոշումը բացատրել է իսրայելական և պաղեստինյան երկու պետությունների լուծման հեռանկարը պահպանելու անհրաժեշտությամբ։ Իսրայելական կողմը հակաքայլերի ցանկը դեռ չի հրապարակել՝ հայտնելով, որ քննարկվում են տարբեր տարբերակներ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի