ԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ Կաո
Աշխարհ
ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պարտականությունները կատարող Հունգ Կաոն հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում օգտագործվել է նաև պահպանման ժամկետն անցած զինամթերք։ Հայտարարությունը նա արել է Սենատում՝ իր թեկնածության հաստատմանը նվիրված լսումների ժամանակ։
Կաոյի խոսքով՝ այդ զինամթերքի մի մասը վերակոդավորվել է, ինչից հետո հնարավոր է եղել այն կիրառել։ Նա անդրադարձել է նաև հրթիռային շարժիչների արտադրական հնարավորությունների պակասին՝ նշելով, որ զինված ուժերը փորձում են տարբեր ճանապարհներով համալրել պաշարները։
Պաշտոնյան ընդունել է, որ Իրանի դեմ մարտական գործողությունները երկարաձգել են նավերի տեղակայումը, կրճատել սպառազինության պաշարները և պահանջել միջոցների տեղափոխում Ասիա-խաղաղօվկիանոսյան ուղղությունից։ Հայտարարությունը հնչել է թանկարժեք ու ավելի մատչելի զինամթերքի հավասարակշռության վերաբերյալ հարցին ի պատասխան։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի