Ռուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, և Վաշինգտոնը լրջորեն քննարկում է դրա անցկացման հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Սա լուրջ է այն առումով, որ նախագահը երբեք որևէ մեկի հետ հանդիպումներն ու բանակցությունները չի դիտարկել որպես զիջում։ Նախագահը կարծում է, որ եթե մենք խնդիրներ ունենք ԿԺԴՀ-ի հետ, դրանք լուծելու միակ ճանապարհը համագործակցությունն է։
Ես չեմ ասում, որ վաղը հանդիպում կկայանա, ես միայն ասում եմ, որ նախագահը ցանկանում է հանդիպում և քննարկումներ։ Նա պատրաստ է դա անել», -ասել է նա Մանիլայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի