Ռուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ
Աշխարհ
ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած տեխնիկական խափանումները կապ չունեն միմյանց հետ և չեն հանդիսանում Վաշինգտոնի հակառակորդների գործողությունների արդյունք, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք համակարգային հարձակման զոհ չենք։ Այս իրադարձությունները կապ չունեն, դրանք կապված չեն», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով երկրի ներսում տեղի ունեցած տեխնիկական խափանումների վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին։
«Մեր ունեցած բոլոր տեղեկությունները ցույց են տալիս, որ այս իրադարձություններից յուրաքանչյուրն ունի բացատրություն կամ պատճառ, որը որևէ կապ չունի կիբեռհանցագործների, չարամիտ գործողների կամ այլ երկրների հետ։ Դա չի նշանակում, որ այլ երկրներում չկան չարամիտ գործողներ կամ հանցագործներ, որոնք ձգտում են վնասել մեզ։ Դա նշանակում է, որ այս իրադարձությունները որևէ կապ չունեն դրա հետ, և ամերիկյան ժողովուրդը կարող է վստահ լինել դրանում», – ընդգծել է Ռուբիոն։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի