Ուկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ին
Աշխարհ
Գերմանիան և Բրիտանիան հակադարձել են Պենտագոնի գնահատականին, թե Ռուսաստանի տարածքի խորքում Ուկրաինայի հարվածները չեն օգնում մոտեցնել պատերազմի ավարտը։ Տարաձայնությունը հնչել է Բրյուսելում՝ Ուկրաինային աջակցող երկրների պաշտպանության հարցերով հանդիպման ընթացքում։
ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին առաջարկել է առաջնահերթ աջակցել ռազմաճակատի պաշտպանությանը և միջին հեռահարության հարվածներին։ Նրա գնահատմամբ՝ որոշ խորքային հարվածներ կարող են ավելի կոշտացնել Ռուսաստանի հասարակության ու ղեկավարության դիրքորոշումը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը պաշտպանել է Ռուսաստանի ռազմական նշանակության թիրախներին ուկրաինական հարվածները։ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը ևս հայտարարել է, որ այդ գործողությունները թուլացրել են Ռուսաստանի ռազմական հնարավորությունները՝ ժամանակ շահելով և կյանքեր փրկելով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի