Սոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջ
Աշխարհ
Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը նոյեմբերի 17-ի երեկոյան հեռուստաուղերձում Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Նրա պնդմամբ՝ Աբու Դաբին ռազմական հենակետեր և զինված ստորաբաժանումներ է ստեղծել՝ շրջանցելով դաշնային իշխանությանը։
Նախագահը նաև վիճարկել է Բերբերայի, Բոսասոյի և Կիսմայոյի նավահանգիստների վերաբերյալ համաձայնությունները։ Նա հայտարարել է, որ կենտրոնական հրամանատարությանը չենթարկվող ուժերն ու առանձին շրջաններին արտաքին աջակցությունը թուլացնում են երկրի պետական կառույցները։
Մոհամուդը միաժամանակ ասել է, որ Սոմալին պատրաստ է հարաբերությունների՝ հավասարության և ինքնիշխանության հարգման հիմքով։ Մեղադրանքները ներկայացված են Սոմալիի ղեկավարի խոսքերով․ հրապարակման պահին Էմիրությունների նոր պաշտոնական պատասխանի մասին չէր հաղորդվում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի