Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Կեմերովոյի մարզում նոյեմբերի 17-ի երեկոյան կործանվել է Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 19 մարդիկ զոհվել են։
Օդանավը պլանային թռիչք էր կատարում և ընկել է չբնակեցված տարածքում՝ Յագունովո գյուղի մոտ։ Նախնական վարկածը տեխնիկական անսարքությունն է, սակայն աղետի վերջնական պատճառը դեռ պետք է պարզեն մասնագետները։
Տեղում աշխատում են արտակարգ ծառայություններն ու ռազմական ավիացիայի հանձնաժողովը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քննություն է սկսել թռիչքների անվտանգության կանոնների հնարավոր խախտման առնչությամբ։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ անկման վայրում բռնկված հրդեհը մարվել է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի