Թրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակով։
«Ես ընդհանրապես չեմ մտահոգվում։ Դրանով կզբաղվեն», - ասել է ԱՄՆ առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցին Մանիլայում Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ։
Տասնամյակներ շարունակ Պեկինը վեճերի մեջ է եղել մի քանի երկրների հետ Հարավչինական ծովի որոշակի տարածքների սեփականության իրավունքի շուրջ, որտեղ ծովափին հայտնաբերվել են ածխաջրածնային զգալի պաշարներ։
Այդ տարածքների թվում են Շիշա (Պարասել) կղզիները, Նանշա (Սպրատլի) կղզիները և Հուանգյան խութը (Սկարբորո). այս հարցերը վերաբերում են Բրունեյին, Վիետնամին, Մալայզիային և Ֆիլիպիններին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի