Հունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալված
Իրավունք
Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի անվտանգության ծառայությունները հայտարարել են ենթադրյալ սպանության դավադրության բացահայտման մասին։ Գործով ձերբակալվել է հինգ մարդ, որոնք կասկածվում են Հունաստանում դեռևս չհրապարակված անձի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Հյուսիսային Մակեդոնիայի ազգային անվտանգության գործակալության պնդմամբ՝ խմբավորումը գործել է Իրանի քաղաքացու ցուցումներով։
Հետաքննության տվյալներով՝ վերջինս կապեր է ունեցել իրանական անվտանգության կառույցների հետ։ Կասկածյալներից մեկը ձերբակալվել էր Հունաստանում նոյեմբերի 12-ին, ապա հանձնվել Հյուսիսային Մակեդոնիային։ Դրան հաջորդել են ևս չորս ձերբակալություններ։ Հունաստանի պաշտոնյաների փոխանցմամբ՝ կասկածյալները նախկինում այցելել էին Իրան։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի