Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին
Աշխարհ
Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակության նավթային ենթակառուցվածքի դեմ նոր հարձակման մասին։
Շարժման փոխանցմամբ՝ հինգ անօդաչու թռչող սարք է ուղարկվել Էր Ռիադի շրջանում գտնվող երկու պոմպակայանների ուղղությամբ։ Դրանք կապված են երկրի արևելքն ու արևմուտքը միացնող գլխավոր նավթամուղի հետ։
Նավթամուղով օրական տեղափոխվում է շուրջ չորս միլիոն բարել հում նավթ, ինչը համարժեք է համաշխարհային մատակարարման մոտ չորս տոկոսին։ Այդ երթուղին հատկապես կարևոր է դարձել Հորմուզի նեղուցում ծովային փոխադրումների խափանումներից հետո։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի