Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» են
Քաղաքական
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շենժենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները կախված չեն համաշխարհային քաղաքական ու տնտեսական փոփոխություններից։ Նա այդ կապերը համեմատել է լեռան հետ, որն անսասան է մնում նույնիսկ ամենաուժեղ փոթորիկների ժամանակ։
Չինաստանի ղեկավարը կոչ է արել խորացնել երկկողմ համագործակցությունը և համատեղ նպաստել բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Պուտինն իր հերթին նշել է, որ երկու երկրների առևտրաշրջանառությունն արդեն մի քանի տարի գերազանցում է 200 միլիարդ դոլարը և կարող է աճել նաև 2026 թվականին։
Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխգործակցությանը, տնտեսական նախագծերին և կրթական կապերին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի