Պենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը
Աշխարհ
Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար՝ քաղաքականության հարցերով Էլբրիջ Քոլբին հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքի խորքում Ուկրաինայի իրականացրած հարվածները չեն նպաստել պատերազմի ավարտին և չեն կասեցրել ռուսական զորքերի առաջխաղացումը։
Ամերիկացի պաշտոնյան դաշնակիցներին կոչ է արել առաջնահերթ աջակցել առաջնագծում մարտնչող ուկրաինական ստորաբաժանումներին։ Նրա գնահատմամբ՝ առավել արդյունավետ են միջին հեռահարության հարվածներն ու անմիջապես մարտի դաշտում կիրառվող միջոցները։
Քոլբին զգուշացրել է, որ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները կարող են ուժեղացնել պատերազմի շարունակման աջակցությունը ռուսական հասարակության շրջանում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի