Հնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները
Աշխարհ
Հնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա շարունակվող հարձակումների վերաբերյալ և կոչ են արել անհապաղ ապահովել նավարկության անվտանգությունը: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այս կապակցությամբ։
Հորմուզի նեղուցում նավերի վրա շարունակվող հարձակումները, որոնք սպառնալիք են ներկայացնում ծովագնացների անվտանգության համար, մտահոգության առարկա են Հնդկաստանի համար: «Անհրաժեշտ է դադարեցնել տարածաշրջանում առևտրային նավերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, և հնարավորինս շուտ ապահովել միջազգային ջրային ուղիներով ազատ և անարգել նավարկությունը և առևտուրը՝ համաձայն միջազգային իրավունքի», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 16-ին Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող MT TARA GAS նավի վրա հրթիռային հարձակման հետևանքով մեկ նավաստի անհետ կորել է, իսկ երկուսը՝ վիրավորվել: Աղետի ենթարկված նավից տարհանվել է Հնդկաստանի քսանմեկ քաղաքացի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի