Արգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով
Սպորտ
Արգենտինայի հավաքականը Կորդոբայում կայացած ընկերական հանդիպման ընթացքում 7 անպատասխան գնդակ ուղարկեց Կոստա Ռիկայի դարպասը։ Լիոնել Սկալոնիի թիմը միջազգային հանդիպումների նոյեմբերյան շրջանն ավարտեց խոշոր հաշվով հաղթանակով՝ նախաձեռնությունը վերցնելով արդեն առաջին խաղակեսում։
Հանդիպման գլխավոր դերակատարներից մեկը Նիկո Պասն էր, որը երկու գոլ խփեց։ Դուբլի հեղինակներ դարձան նաև Խուլիան Ալվարեսն ու Ֆրանկո Մաստանտուոնոն, իսկ ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ալեքսիս Մակ Ալիստերը։ Արգենտինացիները ընդմիջման գնացին արդեն 4։0 առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում տանտերերն ավելացրին ևս երեք գոլ։ «Մարիո Ալբերտո Կեմպես» մարզադաշտում Կոստա Ռիկային չհաջողվեց գոլ խփել, իսկ Արգենտինան Ուրուգվայից կրած պարտությունից հետո հաղթանակով եզրափակեց տարվա վերջին միջազգային պատուհանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի