«Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեց
Սպորտ
«Դետրոյթ Փիսթոնսը» հյուրընկալվելիս 105։93 հաշվով հաղթեց «Սան Անտոնիո Սփըրսին»՝ ընդհատելով մրցակցի 12 անընդմեջ հաղթանակների շարքը։ Դետրոյթցիները հաջողության հասան պաշտպանությունում արդյունավետ խաղի շնորհիվ՝ տանտերերին թույլ տալով հավաքել ընթացիկ մրցաշրջանի իրենց նվազագույն միավորները։
Հարձակման հիմնական բեռը վերցրին Քեյդ Քանինգհեմն ու Դանիս Ջենկինսը՝ վաստակելով համապատասխանաբար 27 և 25 միավոր։ Աուսար Թոմփսոնը մոտ էր եռակի դուբլին․ նրա հաշվին գրանցվեց 14 միավոր, 12 արդյունավետ փոխանցում և 9 անդրադարձ։
«Դետրոյթը» երեք վայրկյանի գոտուց վաստակած միավորներով հաղթեց 60։44, իսկ արագ գրոհներից՝ 24։15 հաշվով։ Թիմը նաև 10 անգամ խլեց գնդակը։ Այս արդյունքը առավել նշանակալի էր այն պատճառով, որ հյուրերը հանդես էին գալիս մի շարք կարևոր խաղացողների բացակայությամբ, այդ թվում՝ Ջեյլեն Դյուրենի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի