Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թևոսյան փողոցում գտնվող «Met Gala» ռեստորանային համալիրում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են հրդեհը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի