10 ֆուտբոլիստով՝ 2։2․ Հայաստանի պատանիները դիմացան Կիպրոսում
Սպորտ
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Կիպրոսի դեմ խաղի մեծ մասն անցկացրեց թվային փոքրամասնության պայմաններում, բայց կարողացավ վաստակել միավոր։ Նոյեմբերի 17-ին Սոտիրայի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։
Արդեն 17-րդ րոպեին հեռացվեց հայ դարպասապահ Արթուր Պետրոսյանը, իսկ Ռոմպերտոս Ռոտիսը 11-մետրանոցից առաջ մղեց տանտերերին։ Հայաստանի թիմը պատասխանեց երկու գոլով․ Դավիթ Դավթյանը 26-րդ րոպեին իրացրեց 11-մետրանոցը, իսկ Դավիթ Բաթոյանը 32-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2։1՝ հօգուտ Հայաստանի։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Վլադիմիրոս Սավվան վերականգնեց հավասարությունը։ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 1 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբում և ավարտեց ելույթները։ Հաջորդ փուլի ուղեգիրը 6 միավորով նվաճեց Ալբանիան։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի