Մեկ Սպերցյանը քիչ է․ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի իր ծրագիրը
Սպորտ
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր առաջարկները։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրություն հայտնած մասնագետը Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ընթացքում շեշտել է՝ հավաքականը չի կարող մշտապես հենվել միայն Էդուարդ Սպերցյանի պատրաստվածության վրա։
Ղազարյանն առաջարկում է մարզերում ավելացնել ֆուտբոլային դաշտերը, ընդլայնել մարզիչների կրթության հնարավորությունները և պետական աջակցությամբ ստեղծել հիմնադրամ՝ ակումբների զարգացման ծրագրերին աջակցելու համար։ Նրա համոզմամբ՝ տարբեր տարիքային հավաքականները պետք է աշխատեն ընդհանուր և երկարաժամկետ խաղային սկզբունքներով։
Նախկին ֆուտբոլիստը մեծ ազգային մարզադաշտի կառուցումն այս պահին առաջնահերթություն չի համարում։ Նա առաջարկում է միջոցներն ուղղել մանկապատանեկան ֆուտբոլին և ընդլայնել հավաքականի համար պատրաստ խաղացողների շրջանակը։ Նրա գնահատմամբ՝ կայուն հավաքական ունենալու համար անհրաժեշտ է տարիների շարունակական աշխատանք։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի