Մետրոպոլիտենի գանձերը՝ Շանհայում․ բացվում է զարդերի նոր ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Շանհայի թանգարանի արևելյան մասնաշենքում նոյեմբերի 18-ին բացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի գանձերին նվիրված զարդերի ցուցահանդեսը։ Հավաքածուի հիմքը ամերիկյան թանգարանի գործերն են, որոնք համալրվել են Շանհայի թանգարանի նմուշներով։
«Զարդեր․ մարմնի վերափոխումը» ցուցադրությունը երկու հաստատությունների ընդլայնվող համագործակցության մասն է։ Նոյեմբերի 16-ին թանգարանների ղեկավարներ Մաքս Հոլայնն ու Չու Սյաոբոն ստորագրել են համաձայնագիր՝ նախատեսելով համատեղ հետազոտություններ, ցուցահանդեսներ և մասնագետների փոխանակում։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2027 թվականի մայիսի 5-ը։ Թանգարանների կապերը սկիզբ են առնում 1980 թվականից, իսկ նոր համաձայնագրով նախատեսվում է ավելի լայն լսարաններին ներկայացնել տարբեր մշակույթների արվեստն ու ժառանգությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի