Մեկ միլիոն դոլար՝ գիտակցության գաղտնիքը քննող փիլիսոփային
Գիտություն և Մշակույթ
Ամերիկացի փիլիսոփա Թոմաս Նեյգելը դարձել է 2026 թվականի Բերգգրյուենի՝ փիլիսոփայության և մշակույթի մրցանակի դափնեկիր։ Նոյեմբերի 17-ին հայտարարված մրցանակի դրամական պարգևը մեկ միլիոն դոլար է։
Նեյգելը հայտնի է գիտակցության, ազատ կամքի, արդարության և բարոյականության վերաբերյալ աշխատություններով։ Նրա՝ 1974 թվականին հրապարակված «Ինչպիսի՞ն է չղջիկ լինելը» էսսեն մինչ օրս քննարկվում է փիլիսոփայության, հոգեբանության և նյարդագիտության մեջ, իսկ այժմ՝ նաև արհեստական բանականության շուրջ բանավեճերում։
Մրցանակը շնորհվում է այն մտածողներին, որոնց գաղափարները խորապես ազդել են մարդու ինքնաճանաչման վրա։ Նեյգելը Նյու Յորքի համալսարանի փիլիսոփայության և իրավունքի պատվավոր պրոֆեսոր է։ Նախորդ դափնեկիրների թվում են Փիթեր Սինգերը և Մայքլ Սենդելը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի