«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր
Գիտություն և Մշակույթ
«Վոյաջեր-1» միջմոլորակային կայանը նոյեմբերի 18-ին, Երևանի ժամանակով ժամը 14։16-ին, կհասնի Երկրից մեկ լուսային օր հեռավորության։ Ամերիկյան տիեզերական գործակալության տվյալներով՝ այն կդառնա մարդու ստեղծած առաջին սարքը, որը հատում է այդ սահմանագիծը։
Մեկ լուսային օրը մոտ 25,9 մլրդ կիլոմետր է՝ այն ճանապարհը, որը լույսն անցնում է 24 ժամում։ Կայանին այդ հեռավորությունը հաղթահարելու համար պահանջվել է 49 տարի, երկու ամիս և 11 օր։ Այն արձակվել է 1977 թվականին և շարունակում է տվյալներ փոխանցել միջաստղային տարածությունից։
Այս հեռավորության վրա նույնիսկ լուսային արագությամբ տարածվող ազդանշանին մոտ մեկ օր է անհրաժեշտ կայանին հասնելու համար։ Առաքելության կարևորությունը նաև շարունակական դիտարկումներն են Արեգակի պաշտպանիչ մասնիկային ու մագնիսական «պղպջակից» դուրս գտնվող միջավայրում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի