Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելին
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 17-ին ներկայացրել է «Հերա» կայանի նոր դիտարկումները Դիդիմոս աստերոիդի մոտից։ Սարքը մոտ 28,5 կիլոմետր հեռավորությունից ուսումնասիրում է երկնային մարմինը տեսանելի լույսի, բազմասպեկտրային և ջերմային ինֆրակարմիր տիրույթներում։
Տարբեր սարքերի համատեղ տվյալները թույլ են տալիս ուսումնասիրել մակերևույթի բաղադրությունը և ջերմաստիճանը։ Ջերմային տեսախցիկը ցույց է տալիս նաև փոքր ուղեկից Դիմորֆոսը, որի գրեթե ամբողջ մակերևույթը տվյալ կադրերում ստվերի մեջ է։
Առաքելությունը պետք է պարզի, թե 2022 թվականին ամերիկյան DART կայանի հարվածն ինչպես է փոխել Դիմորֆոսի կառուցվածքը։ Այդ գիտելիքը կարևոր է աստերոիդների շեղումը Երկրի պաշտպանության հուսալի մեթոդ դարձնելու համար։ Ավելի մանրամասն պատկերներ նախատեսվում է հրապարակել նոյեմբերի 25-ին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի