4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնում
Գիտություն և Մշակույթ
Տեխասի համալսարանը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ Horizon գերհամակարգիչը սկսել է սպասարկել առաջին հետազոտողներին։ Համակարգի 4000 գրաֆիկական պրոցեսորները նախատեսված են բարդ գիտական հաշվարկների և արհեստական բանականության կիրառությունների համար։
Համալսարանի տվյալներով՝ Horizon-ը նոյեմբերի TOP500 համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 24-րդ տեղը և ԱՄՆ-ի ամենահզոր ակադեմիական գերհամակարգիչն է։ Ստանդարտ փորձարկման ժամանակ այն ցուցադրել է 132 պետաֆլոպս հաշվարկային արտադրողականություն։
Սարքը կիրառվելու է բժշկության, երկրաշարժերի, նոր նյութերի և աստղագիտության հետազոտություններում։ Այն նաև հնարավորություն կտա մոդելավորել իրական պայմաններում դժվար կամ վտանգավոր փորձարկումները։ Հզորության հաջորդ ընդլայնումը նախատեսվում է 2027 թվականի սկզբին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի