Բենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիք
Աշխարհ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նոյեմբերի 17-ին հանձնարարել է արագացնել նավթավերամշակման գործարանների վերականգնումը և ավելացնել վառելիքի արտադրությունը, այդ թվում՝ ցածր էկոլոգիական դասերի բենզինի հաշվին։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ քայլերն ուղղված են առանձին բնակավայրերում առաջացած պակասը վերացնելուն։
Նավթային ընկերություններին նաև հանձնարարվել է շարունակել ներմուծման ծրագրերը։ Ցածր էկոլոգիական դասերի բենզինի արտադրությունը ժամանակավորապես թույլատրվել էր դեռ օգոստոսին․ նոր հանձնարարականը վերաբերում է լրացուցիչ ծավալներ ապահովելուն։
The Moscow Times-ը վառելիքի ճգնաժամը կապում է ռուսական նավթավերամշակման գործարանների նկատմամբ ուկրաինական հարվածների հետ։ Այդ պայմաններում կառավարությունը միաժամանակ փորձում է վերագործարկել վնասված հզորությունները, ավելացնել արտադրությունն ու պահպանել ներմուծումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի