Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում է
Աշխարհ
Ռուսաստանի ծովային նավթային արտահանումը հասել է հուլիսից ի վեր ամենաբարձր մակարդակին, սակայն վաճառքի գնահատված արժեքը նվազել է։ Նոյեմբերի 17-ին OilPrice-ը, վկայակոչելով Bloomberg-ի՝ նավերի շարժի տվյալները, հայտնել է, որ արտահանման չորսշաբաթյա միջինը կազմել է օրական շուրջ 3,9 միլիոն բարել։
Միայն նոյեմբերի 15-ին ավարտված շաբաթում 39 լցանավով բեռնվել է 30,27 միլիոն բարել նավթ՝ նախորդ շաբաթվա 23,6 միլիոնի դիմաց։ Հրապարակման համաձայն՝ նավթավերամշակման գործարանների նկատմամբ ուկրաինական հարվածների պայմաններում հումքի ավելի մեծ ծավալներ ուղղվել են արտահանման։
Սակայն արտահանման արժեքի չորսշաբաթյա միջինը նվազել է մինչև շաբաթական մոտ 2,45 միլիարդ դոլար՝ յոթ շաբաթվա նվազագույնը։ Պատճառներից մեկը Urals տեսակի նավթի գնի հինգերորդ անընդմեջ շաբաթական անկումն է․ ծավալների աճը չի ապահովել եկամտի համարժեք ավելացում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի