Պատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասում
Աշխարհ
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ Ուկրաինայի դեռ չապահովված ֆինանսավորման կարիքը 2027 թվականին կազմում է 32–34 միլիարդ դոլար, իսկ 2028-ին՝ ևս 17 միլիարդ։ Տվյալները հրապարակվել են հիմնադրամի և Կիևի բանակցությունների ընթացքի վերաբերյալ հաղորդագրությունում, որի մասին Reuters-ը հայտնել է նոյեմբերի 17-ի գիշերը՝ Երևանի ժամանակով։
Կողմերը մոտենում են մոտ 1,6 միլիարդ դոլարի հաջորդ մասնաբաժնի շուրջ համաձայնությանը։ Սակայն գումարը դեռ չի հատկացվել․ անհրաժեշտ են գործընկերների ֆինանսավորման հավաստիացումները, բանակցությունների ավարտն ու հիմնադրամի գործադիր խորհրդի հավանությունը։ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 17-ին հաստատել է բանակցություններում առաջընթացը։
Հիմնադրամը վատթարացրել է նաև տնտեսական կանխատեսումը՝ 2026-ի համար ակնկալելով 0,5 տոկոս, իսկ 2027-ի համար՝ 1 տոկոս անկում։ Գնահատականը հաշվի է առնում ենթակառուցվածքներին հասցված հարվածները և պատերազմի՝ 2027-ին շարունակվելու ենթադրությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի