Հորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորած
Արտակարգ Պատահար
Հորմուզի նեղուցում հարձակման ենթարկված նավի անձնակազմից մեկ մարդ անհետ կորած է, ևս 11-ը՝ վիրավոր։ Այս նոր տվյալները նոյեմբերի 18-ին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC Logistics and Services ընկերությունը։ Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի երեկոյան։
Ընկերության տեղեկացմամբ՝ անձնակազմի մյուս անդամները տարհանվել են, իսկ անհետ կորած նավաստուն գտնելու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն է տրամադրվում։
ADNOC-ն իր հաղորդագրությունում չի հրապարակել նավի անունն ու հարձակման բոլոր մանրամասները։ Ընկերությունն ընդգծել է նավաստիների անվտանգության և ազատ նավարկության պաշտպանության անհրաժեշտությունը՝ Հորմուզով էներգակիրների տեղափոխման շուրջ շարունակվող ճգնաժամի պայմաններում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի