Հորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածր
Աշխարհ
Նավթի գները նոյեմբերի 18-ին նվազել են՝ չնայած Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածներին ու Հորմուզի նեղուցում նավարկության խափանումներին։ Երևանի ժամանակով 11:45-ին Brent-ի գինը կազմել է 91,86 դոլար՝ նվազելով 1,4 տոկոսով, իսկ ամերիկյան WTI-ինը՝ 84,16 դոլար՝ 2,2 տոկոս անկմամբ։
Շուկայի վրա ճնշում են գործադրել ԱՄՆ-ում նավթի և վառելիքի պաշարների աճի մասին տվյալները։ Ամերիկյան նավթի ինստիտուտի գնահատմամբ՝ նոյեմբերի 13-ին ավարտված շաբաթում հում նավթի պաշարներն ավելացել են 5,28 միլիոն բարելով։
Լցանավերի նկատմամբ հարձակումներն ու մատակարարումների վտանգները սահմանափակում են անկումը, մինչդեռ առաջարկի հնարավոր ավելցուկի կանխատեսումները շարունակում են ճնշել գները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի