Իրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում են
Աշխարհ
Պարսից ծոցի երկրների բորսաների մեծ մասը նոյեմբերի 18-ի առավոտյան բացասական դինամիկա է գրանցել։ Reuters-ը շուկաների նահանջը ներկայացնում է Իրանի և ԱՄՆ-ի ռազմական սրացման ու տարածաշրջանի երկրների նկատմամբ նոր հարվածների ֆոնին։
Սաուդյան Արաբիայի հիմնական ցուցիչը նվազել է 0,31 տոկոսով, Քաթարինը՝ 0,8 տոկոսով, Դուբայինը՝ 0,4 տոկոսով, իսկ Քուվեյթի առաջատար ցուցիչը՝ 0,2 տոկոսով։ Սաուդյան հանքարդյունաբերական Maaden ընկերության բաժնետոմսերը կորցրել են 2,4 տոկոս։
Ընդհանուր անկման ֆոնին Աբու Դաբիի շուկան աճել է 0,6 տոկոսով՝ Orascom Construction-ի բաժնետոմսերի 6,5 տոկոս թանկացման աջակցությամբ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի