Իրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվում
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում 2027-ի հունվարից տնային տնտեսությունների էներգավճարները կարող են աճել մոտ 26 տոկոսով։ Cornwall Insight-ի նոյեմբերի 18-ի նոր կանխատեսմամբ՝ տիպային սպառման դեպքում գազի և էլեկտրաէներգիայի տարեկան հաշվարկային վճարը 1 723-ից կարող է հասնել 2 166 ֆունտի՝ ավելանալով 443 ֆունտով։
Թանկացումը կապվում է Իրանի պատերազմի պատճառով բարձր մնացող մեծածախ էներգագների հետ։ Տարածաշրջանում նավարկության խափանումներն ու Քաթարից հեղուկացված բնական գազի արտահանման սահմանափակումները ճնշում են մատակարարումները։
Սա դեռ կանխատեսում է․ Ofgem կարգավորիչը հունվար–մարտի վերջնական սակագնային շեմը կհայտարարի նոյեմբերի 25-ին։ Նշված տարեկան գումարը հաշվարկված է տիպային սպառման համար․ յուրաքանչյուր ընտանիքի իրական վճարը կախված կլինի օգտագործած էներգիայի ծավալից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի