Ռուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու Թայվանին
Աշխարհ
Ռուսաստանը երկու Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ և երկու ուղեկցող օդանավ է տեղակայել Վիետնամի Դանանգ օդանավակայանում։ Ռուսական ռազմական օդանավերի թռիչքները լուրջ անհանգստություն են առաջացրել Ճապոնիայում և Թայվանում։
Ճապոնիան հայտարարել է, որ ռուսական համարվող օդանավերը խախտել են իր օդային տարածքը, իսկ Թայվանը հայտնել է իր հակաօդային պաշտպանության նույնականացման գոտում ռուսական ավիացիայի ակտիվության մասին։
Reuters-ի հետ զրուցած ռազմական փորձագետները կարծում են, որ այս քայլով Մոսկվան փորձում է ցուցադրել Ասիայում ռազմական ներկայություն պահպանելու իր հնարավորությունները՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման նախաշեմին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի