ԱՄՆ-ում հետաքննում են նախարարի հնարավոր շահերի բախումը NVIDIA-ի շուրջ
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ օրենսդիրները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը պաշտոնեական դիրքն օգտագործել է նախկինում իր ղեկավարած Cantor Fitzgerald ֆինանսական ընկերությանը NVIDIA-ի հետ կապված հնարավոր կորուստներից պաշտպանելու համար։
Financial Times-ի տեղեկություններով՝ հետաքննության շրջանակում օրենսդիրները դիմել են ընկերության ղեկավար Բրենդոն Լաթնիկին՝ նախարարի որդուն՝ պահանջելով համապատասխան տեղեկություններ։
Ուսումնասիրվում է նաև հնարավոր շահերի բախման հարցը։ Միևնույն ժամանակ, Լաթնիկի կողմից որևէ իրավախախտում հաստատված չէ։ Reuters-ը նշել է, որ չի կարողացել անկախորեն ստուգել Financial Times-ի հրապարակած տեղեկությունները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի