Թարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլը
Գիտություն և Մշակույթ
Google-ն ու Samsung-ը արհեստական բանականությունը տեղափոխում են առօրյա ակնոցների մեջ։ Warby Parker և Gentle Monster բրենդների հետ մշակված խելացի ակնոցների վաճառքն ԱՄՆ-ում կմեկնարկի դեկտեմբերի 10-ին։ Նախնական պատվերներն ընդունվում են նոյեմբերի 12-ից։
Gemini օգնականի միջոցով օգտատերերը կկարողանան իրական ժամանակում թարգմանել խոսքը, լսել ճանապարհային ուղղությունները, պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին՝ հեռախոսը գրպանից չհանելով։ Ակնոցները նաև կօգնեն տեղեկություն ստանալ տեսադաշտում հայտնված առարկաների մասին և ձայնային հրահանգով լուսանկարել։
Ընտրության համար առաջարկվում է շրջանակների 9 հիմնական մոդել՝ տարբեր գույներով և ոսպնյակներով։ Warby Parker-ի տարբերակների գները սկսվում են 395 դոլարից, իսկ Gentle Monster-ինը՝ 449 դոլարից։ Որոշ մոդելներ հասանելի կլինեն նաև տեսողությունը շտկող ոսպնյակներով։
Մոտ 41 գրամ կշռող սարքերն ունեն 12 մեգապիքսել տեսախցիկ, բարձրախոսներ և խոսափողներ։ Արտադրողների տվյալներով՝ մեկ լիցքավորումը կապահովի մինչև 9 ժամ աշխատանք՝ կախված օգտագործումից։ Ակնոցներն աշխատում են համատեղելի սմարթֆոնների հետ՝ դրանց մի շարք գործառույթներ հասանելի դարձնելով ձայնային կառավարմամբ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի