Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Համաշխարհային Մամուլ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում հանդիպումներ կանցկացնեն Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։
Բանակցությունների գլխավոր նպատակը Ուկրաինայի անվտանգության այնպիսի երաշխիքների մշակումն է, որոնք կկանխեն Ռուսաստանի հնարավոր նոր հարձակումները։ Կքննարկվի նաև երկրի հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագիրը։
Միևնույն ժամանակ դեռ համաձայնեցված չէ, թե Եվրոպան ինչ ձևաչափով կմասնակցի Ռուսաստանի հետ անմիջական բանակցություններին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի