Թուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շայբանիի հետ։ Կողմերը քննարկել են անվտանգության, պաշտպանության, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Դամասկոսում թուրք-սիրիական համատեղ համալսարան ստեղծելու մասին։ Ֆիդանը միաժամանակ քննադատել է Իսրայելին՝ հայտարարելով, որ որևէ պետություն չի կարող սեփական անվտանգությունն ապահովել հարևանների հաշվին։ Նա պահանջել է դադարեցնել Սիրիայի դեմ հարձակումները։
Սիրիայի արտգործնախարարն ընդգծել է Թուրքիայի նշանակությունը տարածաշրջանային կայունության համար։ Քննարկվել են նաև երկաթուղային հաղորդակցությունների վերականգնումն ու առևտրաշրջանառության ընդլայնումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի