Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում
Աշխարհ
Եվրոպական երկրներում մտահոգություն է առաջացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ նոյեմբերի 19-ին Շենժենում նախատեսված հանդիպումը։
Եվրոպացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ երեք առաջնորդները փակ դռների հետևում կարող են քննարկել Ուկրաինայի պատերազմն ու Եվրոպայի անվտանգությունը՝ առանց եվրոպական երկրների անմիջական մասնակցության։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն արդեն Վաշինգտոնին կոչ է արել խուսափել անսպասելի որոշումներից։
Մտահոգություններ կան նաև Ճապոնիայում՝ Թայվանի անվտանգության շուրջ հնարավոր պայմանավորվածությունների պատճառով։ Թեև հանդիպման գլխավոր հայտարարված թեման միջուկային զինաթափումն է, Թրամփը չի բացառել Ուկրաինայի և Իրանի հարցերի քննարկումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի