Դոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել Եվրոպային
Աշխարհ
Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է արագացնել Ուկրաինայի պատերազմի ավարտի բանակցությունները՝ միաժամանակ օրակարգ բերելով Եվրոպայի անվտանգության համակարգի փոփոխության հարցը։
Ամերիկացի բանակցողները քննարկման են ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի կանոններին, Եվրոպայում զորքերի տեղակայմանը և ռազմական ենթակառուցվածքներին վերաբերող առաջարկներ։ Վաշինգտոնը Կիևից նաև հետաքրքրվել է, թե արդյոք Ուկրաինան պատրաստ կլինի Դոնբասից դուրս գալու հնարավորությունը քննարկել՝ դաշինքին անդամակցելու դիմաց։ Եվրոպական երկրները մտահոգված են, որ նման բանակցությունները կարող են Ռուսաստանին ազդեցություն տալ մայրցամաքի անվտանգության որոշումների վրա։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը շեշտել է, որ Մոսկվան չպետք է վետոյի իրավունք ունենա դաշինքի որոշումների նկատմամբ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի