Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Հայաստան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման նպատակով 2027 թվականի ձմեռային զորակոչը նախատեսվում է անցկացնել հունվարի 7-ից փետրվարի 12-ը։ Միաժամանակ, պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունվարի 7-ից 31-ը ներառյալ։
Այս մասին համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։
Նախագծի համաձայն՝ 2027 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում Զինված ուժերի համալրումը նախատեսվում է իրականացնել հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը՝ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը։
Նշված ժամկետները նախատեսված են կառավարության քննարկմանը ներկայացված որոշման նախագծով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի