Ռուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը զրուցել են Չինաստանի Շենժեն քաղաքում՝ հանդիսավոր ընդունելությունից առաջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ շփումը տեղի է ունեցել Միջազգային փոխանակումների կենտրոնում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում։
Գործակալությունը չի մանրամասնել զրույցի բովանդակությունը։ Հայտնի չէ, թե կողմերն ինչ հարցերի են անդրադարձել, և արդյոք հանդիպումը կարող է շարունակություն ունենալ պաշտոնական բանակցությունների ձևաչափով։
Նոր պայմանավորվածության մասին տեղեկություն չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի